00:00:00

Ապօրինի ծառահատման հետքերով

23:05, 07 սեպտեմբեր 2019 Իրավական

Սեպտեմբերի 6-ին, ժամը 20-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են Վանաձորի 31-ամյա մի բնակչի վարած «Ֆորդ» մակնիշի մեքենան, որը բեռնված է եղել մոտ 3,5 խմ փայտանյութով: Վարորդը հայտնել է, որ փայտանյութը, մեքենայով հանդերձ պատկանում է իր ուղևորին: 46-ամյա ուղևորը, որ Մարց գյուղի բնակիչ է նշված փայտանյութի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ իրենց գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ հաճարենի է կտրել և պատրաստվում էր տանել Վանաձոր, աղջկա տուն: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր