00:00:00

Խաչատուր Սուքիասյանի գրառումը՝ ուղղված որդուն

22:57, 07 սեպտեմբեր 2019

Գործարար Խաչատուր Սուքիասյանը, ում որդին՝ Ալբերտը, այսօր ամուսնանում է Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի հետ, Ֆեյսբուքի իր էջում հարսանիքից լուսանկար է հրապարակել եւ գրել․ «Այսօր իմ կյանքի ամենանշանակալի և սպասված օրերից մեկն է: Ամուսնանում է որդիս՝ Ալբերտը: Ապրումներն ու հույզերը, որ զգում եմ, կհասկանան միայն որդիներին թագ ու պսակի հասցնող հայրերը: Որդի՛ս, հայրական օրհնանքս քեզ և քո ընտրյալ գեղեցկուհուն: Հավերժական սեր, երջանկություն և առողջություն եմ մաղթում ձեզ: Թող Աստված օրհնի ձեր միությունը: Ցանկանում եմ, որ բոլոր հայ օջախներում ամուսնություններ լինեն, շատ զավակներ ծնվեն հայ ընտանիքներում: Մեր պետության հզորացումը կախված է ամուր և սիրով ապրող ընտանիքներից: Մաղթում եմ,որ բոլոր հայրերը զգան և ապրեն այն երջանկությունը, որն այս պահին համակել է ինձ: Շնորհակալ եմ ծանոթ և անծանոթ բոլոր մարդկանց, ընկերներին և հարազատներին ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր