00:00:00

Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ում նույնպես առկա են ներքին թիմեր ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի և այլն. «Փաստ»

13:20, 07 սեպտեմբեր 2019 Մամուլ

  «Փաստ» թերթը գրում է, որ իր  ունեցած տեղե­կությունների համաձայն՝ ինչպես իշխա­նության ներսում, վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ-ում նույն­պես առկա են ներքին թիմեր (օրինակ՝ Էդուարդ Աղաջանյանի, Տիգրան Ավինյանի, Արարատ Միրզոյանի և այլն), ու այդ թիմերից յուրաքանչյուրն ընդհանուրից զատ նաև իր «մեկենասի» քաղաքական «գիծն» է տանում՝ կատարելով առանձին մոնիթորինգներ, վերլուծություններ ու հրապարակումներ: «Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՊՈԱԿ-ի ներսում բավական սուր է դրված աշխատակիցների սոց­ցանցային ակտիվությունն ու կատարած գրառումները, ինչպես նաև «լայքերը»: Դեպքեր են եղել, երբ տնօրինությունը աշ­խատակիցների հետ «հատուկ» զրույց է ունեցել «լայքերի» հետ կապված՝ հորդո­րելով ավելի ուշադիր լինել ու «լայքել» տրամաբանված ու «քաղաքական կուր­սին համապատասխան»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր