00:00:00

Արսեն Թորոսյանն այցելել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն

16:50, 06 սեպտեմբեր 2019 Առողջություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին, պայմաններին և մատուցվող ծառայությունների որակին: Ինչպես  հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջայցը սկսել է բժշկական կենտրոնի ծննդատնից, եղել է հղիների պաթոլոգիայի, հետծծնդյան խնամքի, նորածնային և գինեկոլոգիական բաժանմունքներում: Ծննդատան նորածնային բաժանմունքն իր մեջ ներառում է և՛ ֆիզիոլոգիական, և՛ վերակենդանցման բաժանմունքը, որը անհաս և հիվանդ նորածինների համար է։ Այն հագեցած է սարքավորումներով` մինչև 1000 գրամ քաշով ծնված նորածինների խնամքը կազմակերպելու համար: Ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքում կատարվում է հիվանդների ինչպես դեղորայքային բուժում, այնպես էլ լայնածավալ գինեկոլոգիական վիրահատություններ: Նախարարը մտել է սենյակներ, շնորհավորել նոր ծննդաբերած մայրերին և փոքր հուշանվերներ փոխանցել: Այնուհետև բժշկական կենտրոնում Արսեն Թորոսյանը շրջել է ընդունման և անհետաձգելի օգնության, շտապ օգնության և վերակենդանացման, արյան փոխներարակման և ակնաբուժական բաժանմունքներով և վերջում ստուգել նաև իր տեսողությունը։ Հաջորդիվ նախարարը եղել է Սուրբ Գրիգոր լուսավորիչ պոլիկլինիկայում և ծանոթացել մատուցվող ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայություններին։ Նախարարին է ներկայացվել ազգային օրացույցով կատարվող պատվաստումների ընթացքը, ըստ որի` այստեղ և՛ սեզոնային գրիպի, և՛ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների աճ է նկատվում: Արսեն Թորոսյանը ծանոթացել է նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական քոլեջին, որտեղ ուսանողները ստանում են քույրական գործի կազմակերպում, մանկաբարձական գործ, դեղագործություն, բուժական կոսմետոլոգիա և այլ մասնագիտություններ։ Պոլիկլինիկայում գործում է նաև հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել բժշկական կենտրոնի անձնակազմին` նրանց կատարած աշխատանքի համար, հավելելով, որ ռեսուրսները պետք է հնարավորինս օպտիմալ օգտագործել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր