00:00:00

Քոչարյանին մի կողմից՝ դատում են, մյուս կողմից՝ հովանավորում նրա ընկերությունը. «Ժամանակ»

13:36, 06 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախօրեի նիստում որոշում կայացրեց մինչև 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020թ. հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների վրա: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ համոզված է, որ այս որոշումը ոչ այլ ինչ է, քան այն, որ կառավարությունը կատարել է ավտոսրահների պատվերը: Ավտոսրահները արդեն տևական ժամանակ է՝ պայքարում են, որ անհատներին դուրս մղեն դաշտից: «Ինձ անձամբ ֆինանսների նախարարությունից են ասել, որ «Տոյոտա»-ի տնօրինությունը գալիս է նախարարություն ու պահանջում է անհատներին դուրս մղել դաշտից: Իսկ «Տոյոտան», հայտնի է, որ Քոչարյանինն է: Ստացվում է՝ մի կողմից Քոչարյանին դատում են, մյուս կողմից՝ տուրք են տալիս իր ընկերության քմահաճույքներին ու բարենպաստ պայմաններ ստեղծում իրենց համար: Այս որոշմամբ կառավարությունը տուրք է տալիս, կատարում է ավտոսրահների պատվերը: Այս որոշումը նրանց համար էր, ոչ ավելի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր