00:00:00

Սոցհարցումների տվյալներով՝ ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության, շրջակա միջավայրի և արդարադատության նախարարները. «Փաստ»

11:30, 06 սեպտեմբեր 2019 Մամուլ

Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, առողջապահու­թյան ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով: «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերա­տեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի: Թերթի աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հար­ցումների համաձայն՝ ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջա­վայրի նախարար էրիկ Գրիգորյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Սակայն շատ ավելի հե­տաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»: Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր