00:00:00

Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Ընտրական օրենսգրքում․ «Ժողովուրդ»

13:10, 06 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լծված է Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորելու գործին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր կատարվելիք փոփոխություններից: Մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, իջեցնել ընտրվելու համար նվազագույն շեմը եւ ընտրագրավը: Վերջին երկու փոփոխությունների հետ կապված` իշխանության ներսում դեռ վերջնական որոշում չկա, եւ փոփոխության չափը պարզ կդառնա քննարկումներից հետո: Ուշագրավն այն է, որ նոր Ընտրական օրենսգրքում բանավեճը կսահմանվի օրենքով, եւ կպարտադրվի, որ նախընտրական բանավեճերը տեղի ունենան միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով: Հավելենք, որ մոտ օրերս պարզ կդառնա հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը»: Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր