00:00:00

Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը հանդիպել են մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ

20:30, 05 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել են հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում առկա գյուղատնտեսական խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները քննարկելու նպատակով։ Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցները գյուղոլորտում առավել արդիական խնդիրների թվում մասնավորապես նշել են առաջնային սերմնաբուծության զարգացման, հանրապետության տարածքում արտադրված՝ բարձր որակ ապահովող սերմացուների ծավալների ավելացման, վնասատուների դեմ պայքարի արդյունավետ միջոցների կիրառման և թունաքիմիկատների որակի վերահսկման, գյուղմթերքի պահեստավորման և փաթեթավորման կետերի, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների հիմնման կարևորությունը: Անասնաբուժության ոլորտում ընդգծվել է համայնքները սպասարկող անասնաբույժների հաստիքների ավելացման և անասնաբուժական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանն առնչվող հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել ագրարային բնագավառում պետական օժանդակության շրջանակներում, ինչպես նաև միջազգային կազմակերպութունների աջակցությամբ ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունավետությանը: Մարզպետարանների ներկայացուցիչների բարձրաձայնած խնդիրների թվում էր նաև ոռոգման ջրի սակավությունը, ինչը որոշ մարզերում լուրջ խոչընդոտ է հանդիսանում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Կարևորելով մարզպետարանների հետ ակտիվ համագործակցությունը վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ` Արտակ Քամալյանն ու Տիգրան Գաբրիելյանը պատրաստակամություն են հայտնել հանգամանորեն ուսումնասիրել ներկայացված բոլոր առաջարկներն ու դիտողությունները:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր