00:00:00

ԶԼՄ-ները նշել են ԱԷՄԳ-ի ղեկավարի պաշտոնին թեկնածուների անունները

01:56, 05 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (ՄՓՀԱՊԿ) գործադիր քարտուղար Լասսինա Զերբոն եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարի պաշտոնակատար Կորնել Ֆերուցեն հավականում են կազմակերպության գործադիր տնօրենի պաշտոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը: Իր ղեկավարած կազմակերպության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Զերբոն հայտարարել է, որ դարձել է ԱԷՄԳ-ի ղեկավարի թեկնածուն: Ֆերուցեն, գործակալության հաղորդմամբ, զբաղեցնում է կազմակերպության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնը եւ «հավակնում է դառնալ կազմակերպության լիիրավ ղեկավարը: Ավելի վաղ հաղորդվել է, որ կազմակերպության ղեկավարի պաշտոնին հավակնում է նաեւ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսսին: ԱԷՄԳ-ի նոր ղեկավարը պարտավորությունները կստանձնի 2020թ. հունվարի 1-ից: Թեկնածուների առաջադրումը կավարտվի վաղը: Հուլիսի վերջին 73 տարեկան հասակում մահացել էր կազմակերպությունը 2009 թվականից ղեկավարած Յուկիա Ամանոն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր