00:00:00

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը 

00:02, 05 սեպտեմբեր 2019 Առողջություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաջողվել է փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը: Այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վթարի էր ենթարկել 11-ամյա աղջկան: Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա: Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Երեխայի մոտ արդեն կա դրական տեղաշարժ, գիտակցության է եկել: Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: Վիճակը գնահատվում է ծանր կայուն»:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր