00:00:00

Վրաստանի խորհրդարանն սկսել Է Գախարիայի կառավարության հաստատման ընթացակարգը

18:01, 04 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ Է եղել Գեորգի Գախարիայի նորացված կառավարության հաստատման ընթացակարգին: Կոմիտեների լսումների ուղիղ հեռարձակումն իրականացվում Է օրենսդիր մարմնի կայքում: «Այսօր մենք կլսենք արտաքին գործերի նախարարի թեկնածու Դավիթ Զալկալիանիի զեկույցը: Նա մեզ կներկայացնի կառավարության ծրագիրը, ինչպես նաեւ համառոտ տեղեկատվություն՝ կատարված աշխատանքի վերաբերյալ»,-ասել Է արտաքին կապերի կոմիտեի ղեկավար Սոֆյա Կացարավան, բացելով նիստը, եւ հավելելով, որ, կառավարության ծրագրի համաձայն, որը վարչապետի թեկնածու Գախարիան արդեն ուղարկել Է խորհրդարան, Վրաստանի գլխավոր գերակայությունը մնում Է երկրի ինտեգրացումը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Սեպտեմբերի 4-ին են պլանավորված նաեւ առողջապահության եւ կրթության նախիարարների թեկնածուների լսումները: Նոր կառավարությանը վստահության քվե տալու հարցի շուրջ քվեարկությունը նշանակված Է սեպտեմբերի 8-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր