00:00:00

Արման Սահակյանի գործերը լավ չեն. Նրանով սկսել են զբաղվել ԱԱԾ-ն, աշնանը շոուների պակաս չի լինելու․ «Փաստ»

13:59, 04 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ» թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արման Սահակյանի (Սովրանոյի Արման) գործերը այնքան էլ լավ չեն: Նրա գործունեությամբ սկսել են զբաղվել ինչպես ՊԵԿ-ը, այնպես էլ ԱԱԾ-ն: Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում արդեն կա հարուցված քրեական գործ, իսկ ԱԱԾ-ն զբաղվում է նրա ֆուտբոլային գործունեությամբ: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը, բացի բազմաթիվ բիզնեսներից, հանդիսանում է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը: Այնպես որ, աշնան ամիսներին, կարծես, նոր շոուների պակաս մեր հասարակությունը չի ունենալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր