00:00:00

Սևանից առնվազն 100 մլն խմ ջուր է «կորել»․ «Իրավունք»

13:18, 04 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Իրավունք»-ը գրում է․ «Այսօր շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ 1 սմ-ով պակաս է: Մինչդեռ օրերս վարչապետ Փաշինյանը գլուխ էր գովում, թե անցած տարվա համեմատ Սևանից 51 մլն խմ-ով պակաս ջրառ է իրականացվել: Ջրային տնտեսության կոմիտեն որոշեց օգնության նետվել Փաշինյանին, թեև լավ կաներ, որ ծպտուն չհաներ, ավելի խստացրեց վիճակը: Այսպես, կոմիտեն, չգիտես ինչու, «թյուր մեկնաբանություն» որակեց լճի մակարդակի 1 սմ-ով նվազելու տեղեկատվությունը, թեև իր հայտարարությունը, ըստ էության, հաստատեց, որ սխալ չկա, օգոստոսի 29-ին նման ան­կում փաստացի եղել է. էլ ի՞նչ «թյուր մեկնաբանություն»: Բայց դա մի կողմ: Կոմիտեն փորձում է համոզել, որ օգոստոսի 29-ի պատկերը պատահականություն է, իսկ ահա սեպ­տեմբերի 1-ին ամեն ինչ տեղն է ընկել. «Ցուցանիշը նույնն է, ինչ անցյալ տարվանը»: Բայց երևի այդպես էլ չեն գիտակցել, որ ամբողջ խնդիրը ոչ թե 1 սմ բարձր կամ ցածրն է, այլ, որ լճի մակարդակը գրեթե անցած տարվա վիճակում է: Եվ հենց իր հայտարարությամբ էլ կոմիտեն օրակարգ է մղել այդ խիստ մտահոգիչ հարցը: Բացատրենք...Ըստ կոմիտեի տվյալների. «Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900.63 մ է, նույն ցուցանիշն է 2018 թ. նույն օրվա դրությամբ»: Մինչ­դեռ. «Արփա-Սևան ջրատա­րով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմ­բերի 1-ի դրությամբ կազմել է 148. 343 մլն խմ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131.538 մլն խմ էր»: Այսինքն՝ մուտք եղած ջուրը 16.805 մլն խմ-ով այս տարի ավել է: Միևնույն ժամանակ. «Նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129.044 մլն խմ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956 մլն խմ էր»: Այսինքն՝ ջրթողը մոտ 46 մլն խմ-ով պակաս է եղել: Միայն այս երկու պարամետրերի հաշվին լճում այս տարի մոտ 63 մլն խմ-ով ջուրը պետք է ավելանար»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր