00:00:00

Չելյաբինսկի մարզում 22-ամյա հայ երիտասարդի են սպանել

00:48, 04 սեպտեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում սպանել են 22-ամյա գործարար Դավիթ Խուդոյանին, գրում է chel.kp.ru-ն: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Չելյաբինսկի մարզի քննչական գլխավոր վարչությունը «սպանության» հոդվածով քրեական գործ է հարուցել: «Ներկայում քննչական վարչության քննիչները մի շարք գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են հանցագործության մեջ ներգրավված անձին կամ անձանց ձերբակալելուն: Քրեական գործով հետաքննությունը շարունակվում է»,- ասված է վարչության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր