00:00:00

Իրանը երկու օրվա ընթացքում կարող Է հասնել ուրանի 20 տոկոս հարստացման մակարդակի

20:49, 03 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Իրանը կարող Է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 3-ին հայտնել Է Իրանի ատոմային Էնեերգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Եթե Իրանը որոշում ընդունի, ապա կարող Է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ մեկ-երկու օրվա ընթացքում»,-պաշտոնյայի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը: Հուլիսի 8-ին Քամալվանդին հայտարարել Էր, որ Թեհրանն սկսել Է ուրան հարստացնել 3,67 տոկոսից ավելի բարձր, որը միջուկային գործարքով նախատեսված առավելագույն մակարդակն Է: Դա դարձել Է Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած իր պարտավորությունների կրճատման երկրորդ քայլը: Դրանից առաջ երկիրը ուրանի ֆտորիդի (UF6) պաշարների ծավալը գերազանցել Է 300 կիլոգրամով: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում), ասել Է, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչեւ այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունք չտան: Նա հավելել Է, որ «ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները»: Նախագահը նշել Է, որ ներկայում քննարկման հիմնական թեման իրանական ածխաջրածինների արտահանման հարցն Է: «Եթե մյուս երկրները կկարողանան մեր նավթը գնել կանխիկ գումարով կամ վարկով, ապա դա կպարզեցնի իրադրությունը, եւ մենք կկարողանանք միջոցներ ձեռնարկել (ԳՀՀԾ-ով նախատեսված) պարտավորությունները կատարելու համար»,-ասել Է նա: Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել Էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց: Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել Է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաեւ երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաեւ, հնարավոր Է, ստանձնել նաեւ ինչ-ինչ այլ պարտավորություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր