00:00:00

Կառգրավվի Յուրի Իվանյանի հեռախոսը, կստուգվեն բոլոր ինֆորմացիաները. մանրամասներ․ «Հրապարակ»

13:51, 03 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ երեկ ծառայողական քննություն է սկսվել: Հիշեցնենք․ նա «ԷԼԱՐԴ»-ի եզրակացության հիման վրա կանաչ լույս էր վառել «Լիդիան»-ի առաջ։ Եվ հիմա, երբ քաղաքական որոշում է կայացվելու՝ հրաժարվել Ամուլսարից, քավության նոխազ է դառնալու հենց Իվանյանը, որը սխալ տեղեկություններ է տվել վարչապետին եւ սխալ եզրակացության է հանգել։ Օրերս հայտնի դարձավ նաեւ, որ Յուրա Իվանյանը եւ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են, իսկ վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Իվանյանն ու Գրիգորյանները վերջին տարիներին չեն շփվում միմյանց հետ, անգամ չեն բարեւում։ Նրանց հարաբերությունները փչացել են ինչ-որ տարածքի հետ կապված կոնֆլիկտից հետո։ Կավարտվի՞ արդյոք ծառայողական քննությունը պաշտոնանկություններով, Քննչական կոմիտեի մեր աղբյուրը կտրուկ բացառեց, ավելին՝ այստեղ վստահ են, որ ծառայողական քննությամբ էլ ոչ մի կասկածելի բան չի բացահայտվի։ Ի դեպ, քննությունը կտեւի 10 օր, այդ ընթացքում հարցաքննության կկանչվեն Ամուլսարի գործով քննչական խմբի բոլոր ներկայացուցիչները՝ 5 քննիչ։ Կառգրավվի նաեւ Յուրի Իվանյանի հեռախոսը, եւ կստուգվեն բոլոր ինֆորմացիաները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր