00:00:00

«Թայմ աութ»՝ Արցախում. նախագահի թեկնածության հայտ ներկայացրած դեմքերը պասիվ փուլում են. «Փաստ»

13:18, 03 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է․ «Արցախում նախորդ ամիսներին դրսև­որված ընտրական ակտիվությունից հե­տո նախագահի թեկնածության հայտ ներկայացրած դեմքերը ներկայումս հիմ­նականում բավականին պասիվ փուլում են: Այնպիսի տպավորություն է, որ որոշա­կի սպասումներ են ձևավորվել: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ մի կողմից բո­լոր թեկնածուները հասկանում են, որ նա­խագահական ընտրություններին ճամ­բարների ու բևեռների բաժանվելը շատ ծանր ուղղություն է, մեծ «շռայլություն», ուստի ընդհանուր եզրեր են փնտրում համախմբվելու ու միասնական թեկնածու առաջադրելու մասով, մյուս կողմից՝ քանի որ սեպտեմբերի 8-ին Արցախի 200-ից ավելի համայնքներում պետք է տեղի ունե­նան ՏԻՄ ընտրություններ, և նախընտրա­կան ու նախապատրաստական գործըն­թացներ են տեղի ունենում, ներկայումս նախագահական ընտրությունների մասին խոսելը մի տեսակ ժամանակավրեպ է, ու նախագահի թեկնածուները մի յուրահա­տուկ «թայմ աութ» են վերցրել»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր