00:00:00

Իրանում համասեռամոլի են կախաղան հանել

03:19, 03 սեպտեմբեր 2019 Աշխարհ

Իրանի Կազերուն քաղաքում (Փարս նահանգ) հոմոսեքսուալիզմի և երկու 15 ամյա տղաների առևանգման մեջ մեղադրվող 31 ամյա իրանցու են կախաղան բարձրացրել: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post-ը, դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, սակայն նոր է հայտնի դարձել: ISNA գործակալությունը հայտնել է, որ քաղաքի բնակիչները «իրենց գոհունակությունն են արտահայտել մահապատժի կապակցությամբ և երախտագիտություն են հայտնել իրավապահներին»: Իրանը մեկն է այն 70 երկրներից, որտեղ միասեռական հարաբերությունները քրեական հանցանք են համարվում: Նման իրավախախտումների համար բանտային պատժաչափից, մարմնական պատիժներից բացի նաև մահապատիժ է սահմանվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր