00:00:00

Ուզում էին լավ լիներ, ստացվեց ինչպես միշտ. առցանց հերթագրումը՝ դժգոհությունների պատճառ. «Ժողովուրդ»

13:52, 31 օգոստոս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջին դասարանցիների առցանց հերթագրման գործընթացը մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ. լուծում, սակայն այդպես էլ չի գտնվում: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դեռեւս անցյալ տարի հայտարարել էր, որ, 2019-ից սկսած, առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց, բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ, եւ արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի, իսպառ կվերացվի մարդկային գործոնը: Եւ մինչ ծրագիրը գործարկելը նախարարությունը վստահեցնում էր, որ առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա եւ ցանկանում են, որ մյուս երեխան եւս նույն դպրոց հաճախի: Ինչ խոսք, լավ մտահղացում է: Բայց պարզվում է, որ այսօր՝ սեպտեմբերի 1-ից մեկ օր առաջ, մի շարք երեխաներ չեն կարող դպրոց հաճախել հատկապես փոքր Կենտրոնում: Բանն այն է, որ առցանց գրանցման ծրագիրը խափանված է եղել եւ անգամ գրանցման հայտարարությունից 3 օր անց տեղերը փակել է՝ անհնար դարձնելով գրանցումը: Ու մարդիկ կան, որոնք ունեն մեկ երեխա, որ սովորում է, օրինակ, Չեխովի կամ Չարենցի անվան դպրոցներում, երկրորդ երեխային չեն կարողացել գրանցել նույն դպրոցում ու ստիպված են տանել նախարարության առաջարկած հեռավոր՝ օրինակ, Փարաքարի, Ավանի դպրոցներից մեկը: Ստացվում է, որ ծնողը պետք է առավոտյան արթնանա, մի երեխային տանի Կենտրոնի դպրոց, մյուսին՝ Փարաքար, հետո վերադառնա աշխատանքի առանց ուշանալու: Համաձայնեք, մեղմ ասած, դժվար է: Էլ չասած, որ երեխաները կապված են իրենց քույրերի եւ եղբայրների հետ, եւ դժվար է նրանց բաժանել: Երբ «Ժողովուրդ» օրաթերթի ստացած դժգոհությունները փոխանցեցինք ԿԳՄՍԵ նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանին, ասաց. «Հայտարարագրվելուց միակ սկզբունքն այն է, որ ուղղակի պետք է ծնողները հասցնեին շուտ մտնել եւ շուտ գրանցել իրենց երեխային: Իսկ դպրոցներն էլ իրենց հերթին չեն կարող աշակերտներ ընդունել, որովհետեւ նրանց լիցենզիաները տրամադրվում են որոշակի պայմաններ հաշվի առնելով»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր