00:00:00

Արարատ Միրզոյանի ընկերը՝ քավության նոխա՞զ. «Հրապարակ»

13:20, 31 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանն օրերս իր կարգադրությամբ ծառայողական քննություն անցկացնելու որոշում ընդունեց՝ պարզելու, թե ով կամ ովքեր են թերացել իրենց աշխատանքում և ԱԺ աշխատակիցներին ապօրինի հրամաններով կադրերի ռեզերվ ուղարկել։ Բանն այն է, որ չնայած այդ հրամանագրերն արձակել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, սական, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործընթացը համաձայնեցված է եղել Միրզոյանի հետ, ուստի հիմա արդար չէ Գալստյանին «քավության նոխազ» դարձնելն ու հարցը նրա ազատմամբ փակելը։ Կա տեղեկություն, որ վերջինս ինքնակամ է ցանկացել ազատվել և ընկերոջը՝ ԱԺ նախագահին, վատ վիճակից դուրս բերել, բայց ասել են՝ սպասիր: Տիգրան Գալստյանի հետ արդեն մի քանի օր է՝ կապ հաստատել չի հաջողվում, նա չի պատասխանում մեր հեռախոսազանգերին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր