00:00:00

Ինչո՞ւ է հետաձգվում ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը. «Փաստ»

13:00, 31 օգոստոս 2019 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս հայտնի դարձավ, որ Ստամբուլյան կոնվենցիան այս տարի չի քննարկվի խորհրդարանում և առայժմ կանցնի փորձագիտական և մասնագիտական շրջանակների խոր ուսումնասիրություն։ Այս առումով «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ կառավարամերձ աղբյուրի, Նիկոլ Փաշինյանն այս հարցի հետ կապված փակ հանդիպում է անցկացրել, որին մասնակցել են իշխանության վերնախավը, «Իմ քայը» խմբակցության առանցքային դեմքերը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ-ում գործող քաղհասարակության սեկտորի մի քանի ներկայացուցիչներ։ Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանն ասել է, որ Ստամբուլ յան կոնվենցիան դեռևս անիմաստ է դարձնել առաջնային օրակարգ, քանի դեռ չի հստակեցվել ՍԴ ընդհանուր վիճակը։ Փաշինյանը բացատրել է, որ այն հնարավոր է վիճարկվի ՍԴ-ում, և իրենք կանգնեն փաստի առաջ: Փաստացի, բացի ընդհանուր բուռն դժգոհություններից, նաև սա է եղել պատճառը, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները ժամանակավորապես առկախվել են։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր