00:00:00

Սերգո Երիցյանի դատավոր որդին չի պատժվի․ «Ժողովուրդ»

13:58, 30 օգոստոս 2019 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ ԿԳ նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանի որդու` Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին չեն պատժի: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի՛ ընկերներ, լսել եմ` այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Այս քայլի համար դատավորի նկատմամբ վարույթ էր հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից: Ըստ էության, դատավոր Երիցյանը ներկայացել է հանձնաժողով ու ներկայացրել է իր արդարացումները՝ հայտնի հայտարարության վերաբերյալ: Իսկ, ահա, հանձնաժողովը որոշել է նրան չպատժել եւ նրա հարցը չուղարկել ԲԴԽ: Նկատենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավորի այս հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ «չիշիկ են լցրել» տարայի մեջ եւ տարել են ԲԴԽ-ի դիմացը: Դատելով իրավիճակից` եթե խոսում ենք դատական համակարգի ինքնամաքրման մասին, ապա այս դեպքը չպետք է անպատիժ մնար, սակայն էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ կատարվածում որեւէ արտառոց բան չկա: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր