00:00:00

Ուկրաինայի Գերագույն ռադան ընտրել է երկրի վարչապետին

01:24, 30 օգոստոս 2019 Աշխարհ

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները երկրի վարչապետ են նշանակել Ալեքսեյ Գոնչարուկին: Նրա թեկնածության օգտին քվեարկել են պատգամավորներից 290-ը, ընտրվելու համար 226 ձայն էր հարկավոր: Գոնչարուկի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում առաջադրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նոր վարչապետը նախկինում զբաղեցնում  էր նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Իր ելույթում նորանշանակ պաշտոնյան խոսել է երկրի տնտեսական խնդիրների, մասնավորապես՝ առաջիկա տարիներին երկրի պարտքերը մարելու անհրաժեշտությունից, ինչպես նաև ընդգծել է, որ նոր կառավարության գլխավոր առաջադրանքներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարը կլինի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր