00:00:00

ԵՄ-ն քննարկում Է հավաքական օգնության հնարավորությունը հիբրիդային սպառնալիքների դեպքում

22:05, 29 օգոստոս 2019 Աշխարհ

Եվրամիությունը քննարկում Է իր կազմի մեջ մտնող երկրներին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե նրանք հիբրիդային սպառնալիքների օբյեկտ են դարձել ԵՄ-ի այլ պետությունների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին մամուլի ասուլիսում հայտնել Է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Կայկոնենը՝ ամփոփելով Հելսինկիում ԵՄ-ի երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքները: «Եվրամիության մասին պայմանագրի 42.7 հոդվածը (եթե պետությունը զինված ագրեսիայի ենթարկվի իր տարածքում, մյուս պետությունները պարտավոր են նրան օգնություն եւ աջակցություն ցույց տալ հնարավոր բոլոր միջոցներով) կարող Է տարածվել նաեւ հիբրիդային սպառնալիքների վրա: Բայց ես կարծում եմ, որ մեզ ավելի շատ քննարկումներ են հարկավոր»,-նշել Է նա: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել Է, որ 42.7 հոդվածի քննարկումը «ամենահետաքրքիր հարցերից մեկն Էր» Հելսինկիում ոչ պաշտոնական հանդիպման օրակարգում: «Պետք Է ասեմ, որ բանավեճը նոր չԷ: Մենք դա արդեն քննարկել ենք, հատկապես երբ Ֆրանսիան որոշեց այդ հոդվածն օգտագործել Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից հետո: Այսօր բանավեճը կենտրոնացել Էր այն բանի վրա, թե ինչպես այն կիրառել հիբրիդային սպառնալիքների դեպքում եւ ինչպես արդյունավետ պատասխան տալ ԵՄ-ի կողմից»,-ճշտել Է նա: «Դա կլինի այն հանգուցային տարրերից մեկը, որի վրա ԵՄ-ի երկրներն ու ԵՄ-ի ինստիտուտները կարող են կենտրոնանալ ապագայում»,-հավելել Է Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր