00:00:00

Լուկաշենկոն Բոլթոնին առաջարկել Է Մինսկի եւ Վաշինգտոնի հարաբերություններն սկսել մաքուր Էջից

21:43, 29 օգոստոս 2019 Աշխարհ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկում Է բելառուս-ամերիկյան հարաբերություններն սկսել մաքուր Էջից: Այդ մասին նա հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ օգոստոսի 29-ին Մինսկում կայացած հանդիպմանը: «Չնայած ողջ աղմկարարությանը ձեր ուղեւորության շուրջ, այստեղ դրական շատ բան կա, հատկապես Բելառուսի համար: Դրականն այն Է, որ մենք մշտապես ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վատանալուց հետո առաջարկել ենք փակել այդ վատ Էջը եւ սկսել նոր Էջից»,-ասել Է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը Բոլթոնի այցը Մինսկ համարել Է պատմական, բայց հիշեցրել Է, որ դրանից առաջ ԱՄՆ-ից հանրապետություն են ժամանել բազմաթիվ փորձագետներ եւ մասնագետներ, որոնց հետ ինքն անձամբ Է հանդիպել: «Բայց նման նշանավոր եւ բարձրաստիճան անձինք Բելառուսում վաղուց չԷին եղել: Եվ նաեւ դրանում Է այցի պատմականությունը»,-ասել Է Լուկաշենկոն: Նախագահը Բոլթոնին առաջարկել Է «անկեղծորեն, նույնիսկ բարեկամաբար, քննարկել հարաբերությունների բոլոր հարցերը, թող որ դրանք Բելառուսի համար նույնիսկ տհաճ լինեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր