00:00:00

Առողջապահության նախարարությունը հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի մեկնարկը

21:10, 29 օգոստոս 2019 Առողջություն

Կառավարությունն հաստատել է Հայաստանում 2019/2020 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն` ըստ մասնագիտությունների հաստատելու որոշման նախագիծը: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության բնագավառում առկա բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրների լուծման նպատակով առողջապահության նախարարությանը հատկացվել է 58 տեղ: Այսպիսով` առողջապահության նախարարությունը հայտարարում է նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի 2019-2020 թվականների ընդունելության մեկնարկի մասին: Ծրագրի շրջանավարտներն ուսումնառության ավարտից հետո 5 տարի աշխատելու են մարզային բժշկական կազմակերպություններում: Մանրամասներին ծանոթանալու և պայմանագիր կնքելու համար ցանկացողները կարող են դիմել առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3), Անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ, հեռ. 060-80-80-03/1505, 1504: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումն` այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր