00:00:00

Ձկնաբուծությամբ զբաղվողները պետության կողմից առաջկցություն կստանան

17:01, 29 օգոստոս 2019 Տնտեսություն

  Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում որոշեց  որո ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնցով ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռքբերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի քան 6 մլն դրամը, կսուբսիդավորվի։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը,  անդրադառնալով վերոնշյալ թեմային,  նշեց. «Արարատյան դաշտավայրում, որտեղ կան 116 ջրօգտագործող ձկնաբուծական տնտեսություններ, նախատեսվում է սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կապի մեջ են դնում օգտագործված ջրի քանակը և այդ ջուրը օգտագործելու արդյունքում արդյունաբերական արտադրանքի քանակը, տվյալ դեպքում՝ ձկան արտադրության քանակը»,-ասաց նա: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն իր հերթին նշեց, որ նոր թույլտվություններ չեն լինելու, և մոնիտորինգ է իրականացվելու:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր