00:00:00

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի ճնշման եւ սպառնալիքների ներքո. Զարիֆ

16:39, 29 օգոստոս 2019 Աշխարհ

Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ Վաշինգտոնի կողմից պատերազմ պարտադրելու եւ տնտեսական ճնշման իրավիճակում: Հինգշաբթի այս մասին Կուալա-Լումպուրում լրագրողներին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք անհնար ենք համարում Վաշինգտոնի հետ շփումը, քանի դեռ չի դադարեցրել պատերազմ պարտադրել եւ մասնակցել իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Զարիֆը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի վերադարձը միջուկային գործարքին «բանակցությունների տոմսն» է: Չորեքշաբթի Զարիֆը պաշտոնական այցով Մալայզիա է ժամանել, որտեղ հույս ունի այս երկրի քաղաքական գործիչների հետ քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը, երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ միջուկային գործարքի պահպանման խնդիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր