00:00:00

Կառավարությունը «Ջերմուկ Գրուպ»-ին մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց

16:26, 29 օգոստոս 2019 Տնտեսություն

  Կառավարությունն այսօրվա  նիստի ընթացքում   գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար արտոնություն տրամադրեց   «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 20 մլրդ 869 մլն 461 հազար դրամի ներդրում, որից 804 մլն 900 հազար դրամը նախատեսվում է իրականացնել հոսքագծի ձեռքբերման համար, իսկ 20 մլրդ 68 մլն դրամը հումքի և սարքավորման ձեռքբերման համար: Ընկերությունում ներկայումս առկա է 408 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 180 հազար դրամ միջին աշխատավարձով։ Նշենք, որ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ 68 մլն 242 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 804 մլն 398 հազար 571 դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր