00:00:00

Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է վերականգնել նավթային պատժամիջոցների բացառությունները

14:59, 29 օգոստոս 2019 Աշխարհ

 Եվրոպական երկրները պետք Է համոզեն ԱՄՆ-ին վերականգնել նավթային պատժամիջոցների բացառությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքը պահպանելու համար: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Bloomberg գործակալությունը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արագչին՝ ելույթ ունենալով պետական հեռուստատեսության եթերում: Նրա տվյալներով՝ Իրանի դիրքորոշումը երկրի նախագահ Հասան Ռոուհանիի կողմից Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնին Է փոխանցվել մի հեռախոսազրույցների ընթացքում, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներս: Ղեկավարները նաեւ առաջարկություններ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման ուղիների վերաբերյալ: «Ռոուհանին Մակրոնին հայտարարել Է, որ եթե Եվրոպան ցանկանում Է պահպանել միջուկային գործարքը, ապա նա պետք Է ապահովի նավթ վաճառելու մեր հնարավորությունը: Դրա համար կա երկու տարբերակ. դրանցից մեկն այն Է, որ դիմեն ամերիկացիներին եւ խնդրեն նրանց վերականգնել պատժամիջոցների բացառություններն իրանական նավթի գնորդների համար»,- Bloomberg-ը մեջբերել Է Արագչիի հայտարարությունը: Երկրորդ տարբերակը, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով՝ նախատեսում Է, որ եվրոպական երկրներն իրենք մեծ քանակությամբ իրանական նավթ գնեն: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Իրանը ցանկանում Է նավթ վաճառել, եւ այդ նպատակի իրագործումը նախապայման Է միջուկային գործարքի շրջանակներում պարտավորությունների ամբողջական կատարման համար: «Եվրոպան պարտավորվել Է կատարել 11 կետ: Դրանք ներառում են ներդրումները, քաղաքացիական ավիացիան, տրանսպորտը, Եվրոպայի ձեռնարկությունների վերադարձը: Որպես մեր պարտավորությունների լիակատար իրականացման նախապայման մենք այդ ամենից ոչինչ չենք պահանջում: Մենք սոսկ ցանկանում ենք նավթ վաճառելու հնարավորություն ունենալ եւ դրանից փող ստանալ»,- ասել Է նա: Զարիֆի խոսքով՝ «Եվրոպան առայժմ լոկ սահմանափակվում Է համաձայնագրի պաշտպանության հայտարարություններով»: Նա հավելել Է, որ եվրոպացիներն «ընդունում են օրենքներ». եւ դրանով ամեն ինչ ավարտվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր