00:00:00

«Իմ քայլում» հաշվի կառնեն միայն մեծամասնության կարծիքները. քննարկվել են այլախոհներին դարձի բերելու տարբերակներ. «Ժողովուրդ»

13:46, 29 օգոստոս 2019 Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ «ժուչոկներից» հեռու, տեղի ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը: Ըստ էության, ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումից և ԱԺ ամառային արձակուրդից հետո սա խմբակ­ցության առաջին հավաքն էր, որին, սակայն, ոչ բոլոր պատգամավորներն էին մասնակցում: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փակ նիստում հիմնականում անդրադարձ է կատարվել նոր մեկնարկող նստաշրջանին և ամփոփվել են նաև վարչապետի գլխավորությամբ նիստում հնչած մեսիջները: Մենք տեղեկացանք, որ հիմնականում խոսվել է նաև խմբակցությունում առկա բազմակարծության մասին, և որոշում կայացվել հետագայում առաջնորդվել և շարժվել մեծամասնության կարծիքով: Այլ կերպ ասած, եթե մեծամասնությունը որոշում է մի բան, դեմ արտահայտվող փոքրաթիվ պատգամավորնե­րը պետք է կողմ քվեարկեն: Այլ կերպ ասած, փորձ է արվում ճնշել խմբակցության ներսի այլախոհներին, և քննարկվել են նրանց դարձի բերելու տարբերակներ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր