00:00:00

Օպտիմալացում քարոզելով՝ Արարատ Միրզոյանն ընդլայնում է աշխատակազմը․ «Հրապարակ»

13:35, 29 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ-ում կրակն են ընկել իրենց ապօրինի գործողությունների ձեռքը։ Մեկ շաբաթ է՝ զբաղված են կադրային ջարդի ապօրինի հետքերը վերացնելու գործով։ Նախօրեին ուշացած հրապարակեցին ԱԺ աշխատակազմի նոր անվանացանկը և հաստիքացուցակի հավելվածը, որից պարզ դարձավ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ի տարբերություն նախորդի, մեծացնում է իր գրասենյակը։ Եթե 2017-ին ԱԺ խորհրդի անդրանիկ նիստում որոշում ընդունվեց, որ Արա Բաբլոյանի աշխատակազմը պետք է բաղկացած լինի 6 հոգուց՝ նախկին 22-ի փոխարեն, ապա Արարատ Միրզոյանը որոշել է գրեթե կրկնապատկել այդ թիվը։ Նա կունենա 4-ական օգնական, խորհրդական, երկու ռեֆերենտ ու մեկ գործավար։ Ի դեպ, հիշեցնենք, որ Միրզոյանի ղեկավարած հիմնարկում մոտ մեկ տարի է՝ օպտիմալացումից են խոսում ու այդ նպատակով էլ ԱԺ-ում կառուցվածքային փոփոխությունների գնացին, որպեսզի օպտիմալացնեն աշխատակազմը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր