00:00:00

Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի պայմանավորվածությունները խախտվել են՝ հատկապես Արցա­խի մասով․ «Փաստ»

13:24, 29 օգոստոս 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցող այն բլոկը, որը համարվում է տերպետրոսյանական «գվարդիա», բավականին բուռն է վերաբերվել Փաշինյանի՝ օգոստո­սի 5-ի ստեփանակերտյան ելույթին, և հենց դրանով էին պայմանավորված սոցցանցերում ՀԱԿ ներկայացուցիչների հեգ­նական գրառումներն ու որոշակի քննա­դատությունները: Ըստ լուրերի, Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի միջև գոյություն ունեցող պայմանավորվածությունների մեջ խախտում է եղել՝ հատկապես Արցա­խի մասով, ավելի կոնկրետ՝ հիմնախնդրի կարգավորման գործընթացի առումով: Երբ Փաշինյանն իր ելույթի ժամանակ ամ­բիոնից հայտարարեց, որ «Արցախը Հա­յաստանն է, և վերջ», դա դուր չի եկել որոշակի խմբերի, և, ըստ տեղեկություն­ների, նախապես այդ արտահայտությունը պլանավորված չի եղել, այլ ուղղակի ասվել է ստեղծված վիճակից ելնելով: Թերթի կա­ռավարական աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը, բոլորի համար անակնկալ կերպով, վերջին պահին փոխել է իր ելույ­թի որոշ առանցքային հատվածներ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր