00:00:00

Զելենսկին հանդես Է եկել «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու օգտին

00:38, 29 օգոստոս 2019 Աշխարհ

Ուկրաինան ուրախ կլինի Դոնբասի հակամարտության կարգավորման «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու համար: Այդ մասին հայտնել Է ուկրաինական պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ կայացած հանդիպմանը: «Ուկրաինայի նախագահը հույս Է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա ավելի շատ ներգրավվել Դոնբասի շուրջ բանակցային գործընթացում: Նա նշել Է, որ Ուկրաինան կողջուներ Միացյալ Նահանգների միանալը «նորմանդական ձեւաչափին»,-հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: Նշվում Է, որ հանդիպումը, որը կայացել Է օգոստոսի 28-ին, նվիրված Էր Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման առաջնահերթ միջոցառումների քննարկմանը, մասնավորապես, պետությունների ղեկավարների մակարդակով երկկողմ բանակցությունների նախապատրաստմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր