00:00:00

Վրաստանի նախագահը նշել Է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները

17:15, 28 օգոստոս 2019 Աշխարհ

Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող Է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջեւ երկխոսության վերսկսման համար, միայն այս դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին: Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է Euronews ռադիոալիքին տված հարցազրույցում, որը եթեր Է տրվել օգոստոսի 28-ին: «(Ռուսաստանի հետ) ինչ-ինչ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար մեզ անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել այնպիսի փոքր հարեւանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Նաեւ Ռուսաստանը պետք Է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքով: Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, ես վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսությանն ապագայում»,-ասել Է նա։
Զուրաբիշվիլին հիշեցրել Է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր