00:00:00

ԱՄՆ կոնգրեսականները Թրամփին կոչ են արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

17:04, 28 օգոստոս 2019 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել: Այս մասին  հայտնում է «Եվրոնյուզ»-ը: Հանձնաժողովի «Թվիթեր»-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշված է, որ Թրամփը պարտավոր է, ամերիկյան օրենքների համաձայն, պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, քանի որ այս երկիրը չի հրաժարվել ռուսական Ս-400 համակարգերի գնման ծրագրից: Գրառման մեջ նշված է նաև, որ Թուրքիայի շահերը կարող են լավագույնս համընկնել ԱՄՆ-ի, այլ ոչ թե Ռուսաստանի շահերի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր