00:00:00

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու թեման

16:31, 28 օգոստոս 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու թեման: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Մինչ օրս Սիրիայում կայունությունը պահպանելու ուղղությամբ Ռուսաստանի հետ կարևոր քայլեր ենք ձեռնարկել: Ցանկանում ենք, որ մեր համագործակցությունը շարունակվի, քանզի մեր նպատակը Սիրիայում արյունահեղության դադարեցումն ու խաղաղության հաստատումն է: Անվտանգ գոտու ստեղծումը տարածաշրջանի բնակչության անվտանգությանը ուղղված քայլ է և շատ է կարևորվում մեր կողմից»,- հայտարարել է Էրդողանը: Նախագահ Պուտինը դրական է գնահատել Թուրքիայի կողմից անվտանգ գոտու ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերը: «Անվտանգ գոտու ստեղծումը Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված կարևոր քայլ է: Ուստի, մենք աջակցում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կարող են հանգեցնել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը»,- հայտնել է Պուտինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր