00:00:00

ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյան 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ է կատարել. «Ժամանակ»

13:30, 28 օգոստոս 2019 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Բուքմեյքերական գրասենյակների տնօրենները մրցակցության մեջ են և միջնորդներ են փնտրում, որպեսզի առանձնապես խոշոր խաղադրույքներ կատարողներին ուղղորդեն հենց իրենց գրասենյակներ։ Մեզ հայտնի դարձավ, որ վերջին շրջանում այդ գրասենյակների ղեկավարներն աշխատում են ՊԵԿ բարձրաստիճան մի պաշտոնյայի ուղղությամբ, որը սեր ունի աննախադեպ մեծ՝ 10-15 միլիոն դրամի խաղադրույքներ կատարել։ Եթե ԱԱԾ-ն մի քիչ հետևողական լինի, ապա չի բացառվում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանի շուրջ սկանդալը այդ դեպքի համեմատությամբ զավեշտ թվա։ Էլ ավելի հետևողականության արդյունքում կարող է ծնվել ապօրինի հարստացման հոդվածով հերթական քրեական գործը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր