00:00:00

Սասուն Միքայելյանը թուրն առել՝ ընկել է նախկինների «ջանին». «Հրապարակ»

13:21, 28 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Սասուն Միքայելյանը թուրն առել՝ ընկել է նախկինների «ջանին»։ Նա անխնա կադրային ջարդ է իրականացրել՝ առանց բացառության ազատվելով բոլոր նախկիններից՝ ԵԿՄ հաշվապահ, մամուլի խոսնակից մինչև մարզային և տարածքային խորհուրդների նախագահներ։ Սա բացատրել է նրանով, որ ազատվում է նախկինների՝ Մանվել Գրիգորյանի հետքերից: ԵԿՄ նոր խոսնակը լրագրող Դիանա Դավթյանն է, ում վերջին աշխատավայրը 24news.am-ն էր։ Նա հաստատեց մեր տեղեկությունները՝ պարզաբանելով․ «ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունից հետո, երբ ձևավորվեց նոր վարչություն` միանգամայն նոր անդամներով, և վարչության նիստում պարոն Միքայելյանը, օգտվելով ԵԿՄ նոր կանոնադրության ընձեռած հնարավորություններից, առաջարկել է բոլոր բաժանմունքները՝ թե՛ երևանյան, թե՛ մարզային, համարել լուծարված։ Իր առաջարկը միաձայն ընդունվել է վարչության բոլոր անդամների կողմից։ Ըստ այդմ՝ բոլոր բաժանմունքների բոլոր ղեկավարներն անխտիր փոխվել են պարոն Միքայելյանի հրահանգով, և նոր մարդիկ նշանակվել են կառույցների ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց մի մասը հաստատվել է այդ պաշտոնում, իսկ մյուսները հնարավոր է հաստատվեն կամ փոխարինվեն այլ թեկնածուներով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր