00:00:00

Արսեն Թորոսյանը ծանոթացել է տեղական դեղագործական ընկերությունների արտադրանքին

00:45, 28 օգոստոս 2019 Առողջություն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Լիկվոր» և «Արփիմեդ» տեղական դեղագործական ընկերություններ: Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, նախարարը շրջայց է կատարել և ծանոթացել ընկերությունների գործունեությանը: Առաջին այցով նա եղել է «Լիկվոր» ընկերությունում, որը զբաղվում է  ակնակաթիլներ, ներերակային և կաթիլաներարկման լուծույթների արտադրությամբ: Ընկերության ռազմավարությունն ուղղված է արտահանվող դեղերի ծավալի մեծացմանը, աշխարհագրական ընդլայնմանը և արտադրանքի տեսականու մեծացմանը: Արտադրանքի 70%-ից ավելին արտահանվում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ: «Լիկվոր» ընկերությունը ապահովում է Հայաստանից արտահանվող դեղերի ավելի քան 40%-ը: Նախարարի հաջորդ այցը «Արփիմեդ» հայկական դեղարտադրող ընկերությունն էր: Շրջելով կառույցում` Արսեն Թորոսյանը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին և արտադրատեսակներին: Գործարանը կառուցված է ժամանակակից միջազգային պահանջների համապատասխան: Ընկերությունը զբաղվում է ցավազրկողներ, գլյուկոկորտիկոիդներ, հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակապրոտոզոային դեղերի արտադրությամբ: Երկու ընկերությունների տնօրենները նշել են, որ ամեն ինչ արվում է կատարելագործելու արտադրական և լաբորատոր սարքավորումները: «Միանշանակ կարող ենք ասել, որ ընկերությունները համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, քանի որ նրանք ունեն GMP հավաստագրեր: Այցելելով «Լիկվոր» և «Արփիմեդ» ընկերություններ` մենք ինքներս հավաստիացանք, որ տարբեր երկրների դեղարտադրողներն այցելելով մեր երկիր, տեսնում են, որ արտադրությունն այն որակի է, որն ընդունված է ամբողջ աշխարհում», - ասել է նախարար Արսեն Թորոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր