00:00:00

ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Բոլթոնը ժամանել Է Կիեւ

19:36, 27 օգոստոս 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ժամանել Է Կիեւ: Այդ մասին  հայտնել Է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանությունը: «Բոլթոնի ժամանումն ընդգծում Է Միացյալ Նահանգների կողմից աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ նրա եվրատլանտյան ուղեգծին: Նա արդյունավետ հանդիպումներ Է ակնկալում Ուկրաինայի պաշտոնյաների հետ»,- հայտնել Է դեսպանությունը Twitter-ում: Բոլթոնի այցը նրա առաջին ուղեւորությունն Է Ուկրաինա 2019 թվականի ապրիլին Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ ընտրվելուց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր