00:00:00

ԱԺ նախագահն իր կարգադրությամբ փաստեց, որ ԱԺ աշխատակազմի կրճատման գործընթացն ապօրինի է. «Հրապարակ»

13:38, 27 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային ժողովի նախագահը երեկ իր կարգադրությամբ փաստեց, որ ԱԺ աշխատակազմի կրճատման գործընթացն  ապօրինի է։ Շուրջ 2 ամիս է՝ մենք անդրադառնում ենք այդ գործընթացին, ներկայացնում իրավաբանների տեսակետները, որ հուլիսի 12-ին ԱԺ խորհրդի նիստում ընդունված որոշման հիման վրա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում իրականացվող կադրային ջարդը, մասնավորապես՝ պետական ծառայողներին կադրերի ռեզերվ ուղարկելու որոշումը, հակաօրինական է։ Նախ՝ որովհետև, ըստ օրենքի, չեն հրապարակվել որոշումն ու հաստիքացուցակը, երկրորդ՝ որ աշխատակիցները պատշաճ չեն ծանուցվել և այլն։ Երեկ ԱԺ նախագահը կարգադրության առաջին տողով նախ արդարանում էր, թե 2017 թ․ մայիսից սկսած՝ օրենքի պահանջը չի կատարվել, և նախագահի կարգադրությունները հիմնականում չեն հրապարակվել, ասել կուզի՝ որոշել են «հետ չմնալ» հներից՝ եթե հները չեն հրապարակել, մենք էլ չենք հրապարակի։ Ապա նույն կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանին մի շարք հանձնարարականներ է տվել՝ հրապարակել կառուցվածքային փոփոխությունները, հաստիքացուցակը հաստատելու մասին որոշումները, ինչպես նաև չեղարկել աշխատակազմի ղեկավարի մի շարք որոշումներ, մասնավորապես՝ վարչության պետերին ազատելու մասին։ Փաստորեն, ԱԺ ղեկավարությունը որոշել էր անօրինական ջարդ իրականացնել, սակայն բարձրացված աղմուկի արդյունքում պլանը ձախողվեց։ Իսկ թե ով պետք է հատուցի այն բարոյական վնասները, որոնք այս ամիսներին կրեցին ապօրինաբար վռնդվող աշխատակիցները, ոմանք էլ առողջությամբ վճարեցին, պարզ չէ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր