00:00:00

Մոտ 15 մլն դրամի գույքի պակասորդ՝ ԱԺ-ում. կոնկրետ ականջակալները կորել են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը. «Հրապարակ»

13:16, 27 օգոստոս 2019 Մամուլ

Հրապարակ»-ը գրում է․ «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարությունը Գլխավոր դատախազությանը հաղորդում է ներկայացրել ԱԺ-ում մոտ 15 միլիոն դրա­մի գույքի պակասորդի վերաբերյալ: Աշխատակազմի ղե­կավարի հրամանով այս տարվա մայիս ամսին իրականացված գույքագրման արդյունքում պարզվել է, որ 54 անուն ապրանք տեղում չէ, բացակայում են 22 համակարգիչ, 2 արտաքին կոշտ սկավառակ, ականջակալներ և այլն: Դա­տախազությունում փաստի առթիվ գործ է հա­րուցվել: Որոշ տեղեկություններով՝ կոնկրետ ականջակալները կորել են Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը՝ դեռևս անցած տարի: Դրանք բաժանվել են արտասահմանից եկած լրագրողներին և հյուրերին, որոնցից ոմանք, ըստ ամենայնի, մոռանալով, իրենց հետ են տարել ԱԺ-ին պատկանող գույքը: ԱԺ մեր աղբյուրը փոխանցեց, որ ականջակալնե­րից մեկը, օրինակ, Սերժ Թանկյանն է տարել, որը Փաշինյանի ընտրությանը հետևում էր խորհրդարանի՝ լրագրողների համար նա­խատեսված օթյակից: Իսկ համակարգիչնե­րը նիստերի դահլիճում պատգամավորների ծառայողական նեթբուքներն են, որոնք նոր իշխանությունների ժամանակ փոխարինվե­ցին հայրենական արտադրության Արմթաբներով: Նոր ԱԺ-ն ձևավորվելուց հետո դրանք առանց հանձնում-ընդունման բաժանվել են իրենց աշխատասենյակում համակարգիչ ունե­նալու խնդրանքով դիմած պատգամավորներին: ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը խորհրդարանում անհետացած գույքի մասին մեր հարցին ի պա­տասխան ասաց. «Ո՞ւմ ժամանակ է եղել: Եղել է, թե չի եղել գույքի անհետացում, դա կպարզի քննությունը, եկեք սպասենք»»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր