Այդ մասին հայտնել Է Periodico թերթը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ֆեռնանդու Ազեվեդուի Սիլվայի հայտարարությունը:
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն հրամանագիր Է ստորագրել, որն արտոնում Է բանակի մասնակցությունը Ամազոնիայի հրդեհների դեմ մղվող պայքարին: Ըստ հրատարակության տվյալների, Բրազիլիայի ռազմաօդային ուժերը նաեւ Hռrcules C-130 երկու ինքնաթիռ են տրամադրել օդից հրդեհների դեմ պայքարելուն օգնելու համար: Նշվում Է, որ ինքնաթիռները կարող են տեղափոխել մինչեւ 12 հազար լիտր ջուր: Սաստիկ հրդեհները Ամազոնիայի անտառներում մոլեգնում են մի քանի շաբաթ, դրանց ոակերեսը 82 տոկոսով ավելի Է, քան ամբողջ 2018 թվականին կրակի ճարակ դարձած տարածքը:
Ընթացիկ տարում Բրազիլիայում տեղի են ունեցել արդեն ավելի քան 78 հազար անտառային հրդեհ. դա վատագույն ցուցանիշն Է 2013 թվականից ի վեր: Բիարիցում G7-ի գագաթնաժողովի բացվելուց առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ամազոնիայի հրդեհները համարել Է լուրջ միջազգային ճգնաժամ եւ Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուին մեղադրել Է կլիմայի վերաբերյալ պարտավորությունները չկատարելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: