00:00:00

Ամերիաբանկի 250 քարտապան շահեց սեպտեմբերի 5-ին կայանալիք Հայաստան - Իտալիա ֆուտբոլային խաղի տոմս

22:25, 26 օգոստոս 2019 Տնտեսություն

Ամերիաբանկի Visa classic և Visa gold 250 քարտապան՝ կատարելով 15 անկանխիկ գործարք նվազագույնը 10 հազար ՀՀ դրամ արժեքով՝ շահել է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի երկուական տոմս: Խաղարկությունը տևել է հունիսի 13-օգոստոսի 13-ը: «Վիզա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք արշավ՝ ուղղված՝ քարտերով անկանխիկ գործարքների խթանմանը, որը տևել է 2 ամիս: Հույս ունենք, որ այս քայլով կկարողանանք նպաստել մեր հավաքականի հաղթանակին»,- ասաց «Ամերիաբանկ»-ի անհատական բանկային ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը և հավելեց, որ անկանխիկ գործարքների խթանելը մշտապես եղել է Ամերիաբանկի ուշադրության կենտրոնում: Որպես արդյունք Դանիելյանը նշեց, որ  Ամերիաբանկի քարտերով անկանխիկ գործարքները գերազանցում են համակարգի նմանատիպ ցուցանիշները: «Ամերիաբանկի քարտապանների գործարքների 58 տոկոսն իրականացվում է անկանխիկ, մինչդեռ ընդհանուր համակարգի ցուցանիշը 42.7 տոկոս է»,- ընդգծեց բանկի անհատական բանկային ծառայությունների և քարտերի վարչության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր