00:00:00

Առողջապահության ազգային ինստիտուտում ուռուցքաբանության ամբիոն է բացվել

15:35, 26 օգոստոս 2019 Առողջություն

ՀՀ. ԱՆ. Առողջապահության ազգային ինստիտուտում Ուռուցքաբանության ամբիոն է բացվել։ Ամբիոնի վարիչ է նշանակվել բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր Մինասյանը։ «Ուռուցքային գոյացությունները, հանդիսանալով առավել հաճախ հանդիպող հիավանդություններից, միաժամանակ ցուցաբերում են վիանդացության աճի շարունակական պատկեր ամբողջ աշխարհում՝ միջինում ավելացնելով նոր գրանցվող դեպքերի քանակը 1,5-4.0%։ Միաժամանակ ողջ աշխարհում շարունակական բնույթ են կրում այս հիվանդությունների բուժման և կանխարգելման նորագույն մեթոդների մշակումն ու ներդրումը, ինչն իր հերթին պարտադրում է այս ոլորտի մասնագետների շարունական և անընդմեջ կրթություն և վերապատրաստում։ Բնականաբար նման անհրաժեշտություն կա նաև ՀՀ–ում, ուր մասնագիտական գիտելիքների արդիականացմանը զուգահեռ ունենք բժիշկ–ուռուցքաբանների անհրաժեշտություն։ Մասնավորապես, առողջության պահպանման առաջնային օղակներում ուռուցքաբան մասնագետներին մեծամասամբ փոխարինում են ընտանեկան բժիշկները։ Միաժամանակ, հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների շարունակական աճը անհրաժեշտություն է առաջանում այս պաթոլոգիայով զբաղվող նոր բժշկական միավորների ստեղծումը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն համապատասխան մասնագետների առկայության պարագայում։ Խոսքը տվյալ պարագայում վերաբերում է ինչպես վիրաբուժական, այնպես էլ քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման մեթոդներին։ Նորաստեղծ ուռուցքաբանության ամբիոնը իր կառուցվածքով և գաղափարախոսությամբ պետք է ծառայի վերը նշված խնդիրների լուծմանը՝ ապահովելով որակյալ բժիշկ–ուռուցքաբանների համակողմանի կրթությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Ամբիոնը դեռ նոր է ձևավորվում, բայց արդեն իսկ ունենք նախնական պայմանավորվածություններ, որ լավագույն օրդինատորները մեզ մոտ կստանան կրթական դրամաշնորհներ, ուսուցման որոշակի հատվածը կանցնեն արտերկրի կենտրոններում, ինչպես նաև հնարավոր է կնքվեն նախնական պայմանագրեր՝ ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքի ապահովման հարցով՝ մեր լավագույն կենտրոններում: Անելու ենք ամեն բան՝ ապահովելու համար ժամանակակից գիտելիքներով և մոտիվացված երիտասարդ բժիշկների սերունդ ստեղծելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: ՀՀ. ԱՆ. Առողջապահության ազգային նստիտուտի Ուռուցքաբանության ամբիոնում հավաքվել են հայտնի մասնագետներ՝
  • Ամբիոնի վարիչ Տեր-Մինասյան Վահե բժշկական գիտությունների թեկնածու Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար
  • Քարամյան Ներսես բժշկական գիտությունների դոկտոր, Իրամեդիքլ գրուպ ճառագայթային կենտրոնի ռադիացիոն ուռուցքաբան
  • Գյոքչյան Հայկուհի բժշկական գիտությունների թեկնածու, Էրեբունի ԲԿ, ուռուցքաբանության բաժնի վարիչ, ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, Երևան քաղաքի գլխավոր ուռուցքաբան-քիմիաթերապևտ
  • Գալստյան Գալուստ բժշկական գիտությունների թեկնածու Նաիրի ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային պաթոլոգիայի ծառայության ղեկավար
  • Ակունց Արամ Սլավմեդ ԲԿ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր