00:00:00

Աշոտ Ղուլյանը դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից. «Հրապարակ»

13:22, 24 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի նպատակն իր շուրջ համախմբվածության ապահովումն է։ Միաժամանակ Ղուլյանը շրջանային այցերի մեջ է, տեղերում կուսակցական տոմսեր է բաժանում, խոսում երիտասարդների ակտիվացման ու դերի մասին։ Մեր տեղեկություններով՝ Ղուլյանը, լավ հարաբերություններ պահպանելով ՀՀ Ազգային ժողովի իր գործընկերների հետ, դրական ազդակներ է ստացել ՀՀ իշխանություններից, և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ստեփանակերտյան հավաքը հենց Ղուլյանն էր վարում՝ դիրքավորվելով բեմահարթակի կենտրոնական հատվածում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր