00:00:00

Հրայր Թովմասյանի դեմ ցուցմունք տվածը Վանաձորի քաղաքապետն է. «Ժամանակ»

11:00, 24 օգոստոս 2019 Մամուլ

«Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է, որ հարուցված քրեական գործի նյութերով պարզվել է, որ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան կազմակերպել է Երևանի կենտրոնի երկու նոտարական գրասենյակների վաճառքը, որից հետո այդ տարածքներում աշխատող նոտարները սկսել են վարձավճար մուծել նոր սեփականատիրոջը: Այդ տարածքները սեփականաշնորհվել են 2013-14թթ. արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից: Մեր տեղեկություններով՝ Թովմասյանը այդ ապօրինությունը կազմակերպել է 2012-14թթ. Նոտարական պալատի նախագահ, ԱՆ-ին կից Հանրային խորհրդի անդամ, ներկայումս Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ակտիվ մասնակցությամբ: Ասլանյանը այժմ համագործակցում է իրավապահների հետ, և ըստ նրա ցուցմունքների՝ նման ապօրինության պարտադրված է եղել մասնակցել նախարար Թովմասյանի հրահանգով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր