00:00:00

Ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերի գինն իջել է․ «Հրապարակ»

13:29, 23 օգոստոս 2019 Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է․ «Մեզ հետաքրքրեց, թե ֆոնդային բորսա­յում «Լիդիան Արմենիա»-ի արժեթղթերն այսօր ինչ գների սահմաններում են, և ինչ տատանումներ են արձանագրվել այս տարիներին: Մեզ ասացին, որ ամե­նաբարձրը եղել է 2009 թվականին՝ դա «Լիդիանի» «ոսկե դարն» էր, երբ արժեթղթերի նոմինալ գինը 3 դոլարի էր հասնում: Իսկ ամենացածրը եղել է անցյալ տարի՝ 2018-ին, ընդամենը 8 ցենտ: Դա այն շրջանն է, երբ հանքի ճանապարհը փակվեց, և հույս չկար, որ կբացվի: ԷԼԱՐԴ-ի փորձաքննության հրապարակումից հետո արժեթղթերի գինը մի քիչ բարձրացել էր՝ հասնելով 18 ցենտի: Սակայն երեկ կրկին 2 նիշով իջել է՝ հասնելով 16 ցենտի: Ընդ որում, համաշխարհային շուկայում ոսկու գնե­րը բարձրանում են, իսկ ոսկի արդյունահանելու ծրագիր ունեցող ընկերության արժեթղթերը՝ ընկնում: Ուշագրավ է, որ այս ամիսներին կա նաև կասկած, որ ընկերության արժեթղթերի գինն արհեստականորեն իջեցնում են, որ էժանով գնեն և հետագայում մեծ եկա­մուտներ ունենան»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր