00:00:00

Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը չհանգեցրեց Իրանի կործանման. Ռոուհանի

20:49, 22 օգոստոս 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահի սպասումները, թե Իրանը կտապալվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, չարդարացան: Այս պնդմամբ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանդես Է եկել օգոստոսի 22-ին երկրում Պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված արարողությանը: «Թրամփը սպասում Էր, որ Իրանը կտապալվի ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց երեք ամիս անց: Ամերիկան տանուլ Է տվել, իսկ մենք հաղթանակ ենք տարել եւ ամրապնդել մեր տնտեսական վիճակը»,-Ռոուհանիի խոսքը մեջբերում Է Fars գործակալությունը: Նա նաեւ հիշեցրել Է, որ, իրանական կողմի տեսակետով, ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային պայմանավորվածությունների խախտում Է եւ տնտեսական ահաբեկչություն: Ռոուհանիի խոսքով՝ եթե ԱՄՆ-ի ղեկավարությունը շահագրգռված Է տարածաշրջանում իրադրության կայունացմամբ, հարկ Է, որ Վաշինգտոնը «տրամաբանական» քաղաքականություն վարի Իրանի նկատմամբ եւ վերացնի պատժամիջոցները: Դրա հետ մեկտեղ Թեհրանը պատրաստ Է երկխոսության եւ հարեւան պետությունների հետ փոխհարաբերությունների կարգավորանը, քանի որ միայն համատեղ ջանքերով կարելի Է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, հավելել Է Իրանի նախագահը: «Մենք պատրաստ ենք հարեւան երկրների հետ երկխոսության եւ փոխըմբռնման, եւ այդ համագործակցությունը կհամապատասխանի ամբողջ տարածաշրջանի շահերին»,-նշել Է նա՝ ելույթ ունենալով իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային համալիրի շնորհանդեսի ժամանակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր